• philosophy1
  • philosophy2

site map

заказать курсовую реферат диплом в Волгограде тут.

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

ՀՊՄՀ  «Փիլիսոփայության և տրամաբանության»,

ինչպես նաև

ՀԱԱՀ «Հայոց պատմության և փիլիսոփայության»

ամբիոնների դոցենտ, փ.գ.թ.
 

 ԱՇՈՏ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

   Այստեղ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները կարող են գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։   Չգտնելու դեպքում կարող եք անցնել հետադարձ կապի համար նախատեսված բաժին և այնտեղ թողնել ձեր հարցերը, առաջարկություններն ու մաղթանքները։

 

Գրադարան բաժնում տեղադրված են այն գրքերը, որնք կարող են օգնել ուսանողներին  «փիլիսոփայություն» կամ «գիտության փիլիսոփայություն» առարկաների ուսումնասիրման ընթացքում։ Այստեղ դուք կարող եք գտնել նաև Ս.Զաքարյանի «Փիլիսոփայության պատմություն»  և Բ.Ա.Խաչատրյանի «Փիլիսոփայություն» գրքերի online տարբերակը։

Սովորողների համար բաժինը պարունակում է հղումներ դեպի կայքի մյուս բաժինները։ Այնտեղից դուք կարող եք ընտրել այն  ենթաբաժինը, որը համապատասխանում է ձեր ուսումնառության ձևին։

Հետադարձ կապ բաժինը նախատեսված է հարցերի ու առաջարկությունների համար։

 

Համենայն դեպս, կայքի բոլոր էջերում կփորձեմ տեղադրել նյութեր, որոնք ամենայն հավանականությամբ կհետաքրքրեն ուսանողներին, և կօգնեն նրանց փիլիսոփայություն առարկայի հեշտ և մատչելի յուրացման գործում։

Այս էջում կխոսենք փիլիսոփայության էության վերաբերյալ, կփորձենք հասկանալ մարդու աշխարհայացքային կողմնորոշումներում վերջինիս ունեցած դերն ու նշանակությունը։

 

Ի՞նչ է փիլիսոփայությունը

 

Որքան էլ հասարակ ու հասկանալի թվա այս հարցը, և դրանից ակնկալվող պատասխանը նույնպես ենթադրվի ոչ պակաս պարզունակ, բայց և այնպես շտապենք ամրագրել, որ նշված հարցին պարզապես հնարավոր չէ միանշանակ ու կաղապարային մտածողության տեսանկյունից սովորական պատասխան տալ։ Սովորաբար, այս հարցին պատասխանելու համար փիլիսոփաները առաջին հերթին փորձում են բացատրել հենց «փիլիսոփայություն» բառը։ Մենք չեք ձգտի անիվ հայտնագործել, և նույնպես կշարժվենք նմանատիպ տրամաբանությամբ։
Ամրագրենք, որ «փիլիսոփայություն» բառը ոչ ավել, ոչ պակաս հին հունարեն φιλοσοφία (ֆիլոսոֆիա) բառի հայերենացված տարբերակն է։ Բառացի թարգմանած այն նշանակում է «սեր իմաստության նկատմամբ», կամ պարզապես՝ «իմաստասիրություն»։ Պատահական չէ, որ հայ գիտափիլիսոփայական մտքի պատմության մեջ «իմաստասիրություն» տերմինն ավելի հաճախ է շրջանառվել, քան «փիլիսոփայություն» տերմինը։
Ինչևէ, վերադառնանք Հին Հունաստան։ Ո՞վ և երբ առաջին անգամ կիրառեց այս տերմինը։ Գոյություն ունի համընդհանուր ճանաչում գտած մի մոտեցում, համաձայն որի տերմինը «հորինել է» Պյութագորասը, իսկ նրանից այն փոխառել է Հերակլիտեսը։ Սակայն ոչ Պյութագորասին, ոչ էլ Հերակլիտեսին չի հաջողվել լայն շրջանառության մեջ դնել այն։ «Փիլիսոփայություն» տերմինը լայն զանգվածների սեփականությունն է դարձել և համընդհանուր շրջանառության մեջ է դրվել Պլատոնի աշխատությունների շնորհիվ։ Այստեղ ավելորդ չի լինի հիշատակել նաև այն հանգամանքը, որ նախկինում փիլիսոփայությունը տարատեսակ անվանումներուվ ևս հանդես է եկել, որոնցից առանձնահատուկ կցանկանայի ընդգծել «ալաթեյա» անավանումը (հին հունարեն Αλήθεια), որ ավանդաբար թարգմանվել է որպես «ճշմարտություն», սակայն բառացի նշանակում է. «խորքից հանել, բացահայտել այն, ինչը թաքնված է»։
Տերմինի ստուգաբանություը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է փիլիսոփայության էությունը վերհանելու և մեկնաբանելու գործում։ Հետագայում կփորձենք վերլուծել նշված հարցադրումն այլ տեսանկյուններից։

Ժամանակակից հասարակական վերաբերմունքի տարրերի մեջ հաճախ կարելի է հանդիպել փիլիսոփայության նկատմամբ բացասական, կամ ոչ լուրջ ընկալման դեպքերի: Դրանում որոշ չափով մեղավոր են այսպես կոչված ժամանակակից «սոփեստները»: Սոփեստության ամենահայտնի օրինակներից կարելի է համարել 2*2=5 (կամ 2+2=5) սոփեստությունը:

Իր հրատապությամբ և կարևորությամբ անչափ կարևորվում է փիլիսոփայության առարկայի հարցադրումը։

Այս հարցին իր հրատապությամբ չի զիջում նաև փիլիսոփայական աշխարհայացքի հիմնահարցը։